Ադրբեջանում ռազմական փորձագետ է ձերբակալվել
Ադրբեջանում ձերբակալվել է ռազմական փորձագետ, որը նկարահանել է Հայաստանի հետ սահմանի դիրքերը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադալյաթ Վելիևի նկատմամբ, որը մի քանի օր առաջ եղել է դիրքերում, այնուհետև այնտեղից կադրեր հրապարակել սոցցանցերում:
Նա մեղադրվում է երկրի շահերին, պետական անվտանգությանը և պաշտպանունակությանը լուրջ վնաս հասցնելու մեջ։