Տիտղոսը պաշտպանելը լավագույն զգացումներից մեկն է. Սիներ
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները խոսել է Դևիսի գավաթում Իտալիայի հավաքականի հաղթանակի մասին:
«Ամեն տարի տարբեր զգացողություններ են լինում։ Տիտղոսը պաշտպանելը լավագույն զգացումներից մեկն է:
Մենք 100 տոկոսով տրամադրվեցինք, մարզումների ժամանակ շատ աշխատանք կար, ավագի կողմից բարդ որոշումներ կայացվեցին։
Մենք ոգևորված ենք այս լրացուցիչ մոտիվացիայով ավարտել մրցաշրջանը»,- ասել է Սիները մամուլի ասուլիսի ժամանակ: