ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30

«Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքը տեսչական մարմնին նոր գործառույթներ կավելացնի

0

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգում էր Կրթության տեսչական մարմնի գործունեության և ստուգումների 2025 թվականի տարեկան ծրագրերի, ԿՏՄ որակի բաժնի գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի և 2024 թվականի 1-3-րդ եռամսյակների գործունեության կատարողականի գնահատման արդյունքների, ինչպես նաև ստուգումների ուղեցույցի հաստատումը:

Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ներկայացնելով ԿՏՄ գործունեության 2025 թվականի տարեկան ծրագրի նախագիծը, անդրադարձել է տեսչական մարմի 2024 թվականի ձեռքբերումներին՝ առանձնացնելով երեք հիմնական ուղղություն՝ մշակված նոր գործիքակազմի կիրառումը ստուգումների ընթացքում, ռիսկերի գնահատման նոր մեթոդաբանության առանձնահատկությունները և Կառավարության հավանությանն արժանացած ու ԱԺ-ի քննարկմանը ներկայացվելիք «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նոր օրենքի ընդունման կարևորությունը՝ նշելով, որ դրա կիրարկումը տեսչական մարմնի համար նոր գործառույթներ կավելացնի։ Նախարարն առաջարկել է օրենքում անցումային դրույթներ սահմանել, ինչը հնարավորություն կտա տեսչական մարմնին նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել: