ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI

0
«Ազատություն». Հայաստանը ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը, հնդկական ANI լրատվական գործակալությանը հայտնել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության աղբյուրները։ Ըստ նրանց՝ Հայաստանին «Պինակա» համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է մոտ երկու տարի առաջ՝ երկար բանակցություններից հետո։ Հնդկական հրթիռային համակարգի թիրախների ոչնչացման հեռահարությունը 75 կմ է։ Ավելի վաղ Հնդկաստանը սկսել էր Հայաստանին մատակարարել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրներ։