ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարարները կհանդիպեն

0

Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանը և եվրոպական երեք երկրները նոյեմբերի 29-ին կհանդիպեն՝ քննարկելու Պաղեստինին, Լիբանանին և Թեհրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր, գրում է ԻՌՆԱ-ն:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին լրագրողներին ասել է, որ ուրբաթ հանդիպում կանցկացվի Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարարների միջև՝ քննարկելու երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Բաղաին, վկայակոչելով արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա հիմնված այլ երկրների հետ փոխգործակցության և համագործակցության Իրանի սկզբունքային քաղաքականությունը, երեք եվրոպական երկրների հետ առաջիկա բանակցությունները որակել է որպես Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան նստաշրջանի ընթացքում նրանց հետ անցկացված քննարկումների շարունակություն։