ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Արգենտինացի երկրպագուն պապի գանգը տարել է ֆուտբոլային հանդիպման

0

Արգենտինայի «Ռասինգ» ակումի երկրպագուն իր հետ տարել է պապի գանգը Հարավամերիկյան գավաթի եզրափակիչ խաղին, որտեղ թիմը հանդիպել է բրազիլական «Կրուզեյրոյի» հետ։ Արգենտինական թիմը հաղթել է 3:1 հաշվով։

«Սա իմ պապիկն է՝ Վալենտին Ագիլերան՝ «Ռասինգի» նվիրված երկրպագուն։ «Ռասինգը» իմ սերն է, և նա նույնպես իմ սերն է՝ իմ պապիկը»,- երկրպագուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ դեռ 2019 թվականին եղել են տեղեկություններ Գաբրիել Արանդա անունով մի մարդու վերաբերյալ, որն իր պապի՝ Վալենտինի գանգը հանել է գերեզմանից՝ ի նշան «Ռասինգի»՝ 2018/2019թթ․ մրցաշրջանում հաղթանակի։