Էլեկտրահարության դեպք՝ Երևանի գազալցակայաններից մեկում
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի 1/1 հասցեում գործող գազալցակայանում քաղաքացի է հոսանքահարվել:
«Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ նշված գազալցակայանից «էլեկտրահարություն, կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 35 տարեկան տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Մելքոն Ն.-ն է, ով նշված գազալցակայանում տանիքի վրա աշխատելու ժամանակ հոսանքահարվել էր։ Դեպքի փաստով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։