«Կրասնոդար»-ն ու «Խիմկի»-ն չպարզեցին հաղթողին, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Խիմկի»-ի հետ (2:2)։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամբողջական հանդիպում անցկացրեց «Ցուլերի» կազմում։
Այս ոչ-ոքիից հետո «Կրասնոդարը» վաստակած միավորների քանակը հասցրեց 39-ի և մրցաշարային աղյուսակում առաջատարի դիրքը զիջեց «Զենիթին»։ «Խիմկին» 12-րդն է 13 միավորով։