ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24
25
26
27
28
29
30

Ռուսաստանցիների 53 տոկոսը կարծում է, որ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի. հարցում

0

Ռուսաստանում հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Մոսկվան պետք է խաղաղ բանակցություններ սկսի։

Ազատության փոխանցմամբ, այս մասին են վկայում Russian Field հետազոտական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման արդյունքները։

Ռազմական գործողությունների շարունակության օգտին կողմ է արտահայտվել ռուսաստանցիների 36 տոկոսը՝ սա 2022 թվականի մարտից ամենացածր ցուցանիշն է։

Խաղաղության համաձայնագիրը «վաղը» ստորագրելուն աջակցել է հարցվածների 79 տոկոսը, ընդ որում՝ 60 տոկոսը համաձայն է կրակի դադարեցման համաձայնության՝ առանց նախապայմանների։

Անցած օրերին Ուկրաինայում նմանատիպ հարցումներ է իրականացրել Gallup ընկերությունը։ Արդունքների համաձայն՝ պատերազմի մեկնարկից ի վեր գրեթե կիսով չափ նվազել է ուկրաինացիների թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը պետք է շարունակի պատերազմը Ռուսաստանի դեմ մինչև լիակատար հաղթանակ։

2024 թվականին հարցվածների 52 տոկոսը կցանկանար, որ Կիևը հնարավորինս շուտ նստի խաղաղ բանակցությունների սեղանին: