«Թվապատում 2024»-ը հայտարարեց մրցանակակիրներին
0
Նոյեմբերի 22-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց «Թվապատում 2024» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։ Արդեն տասներորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։ «Թվապատում 2024»-ն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ՝ «Հայաստանի մեդիայի զարգացման» ծրագրի