ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ Կասեցվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնի մսի արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Բացի այն, որ այստեղ թողարկվել է վտանգավոր սննդամթերք, նաև արտադրամասի սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Այսպես՝

Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից թռչնի մսի այս արտադրամասում անցկացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի առկա խմբաքանակներից (12.11.2024) և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

Տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր:

Նաև՝

Արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով և լվացարաններով,

Հատակների, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ախտահանվող նյութերից,

Առաստաղներն ապահով չեն եղել և չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

Սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերաձարանով,

Սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումներն ու գույք պատրաստված չենեղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից,

Խախտումների վերացման հարար սահմանվել է ժամկետ:

Որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառում: