«Zil»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու քարե պարսպին
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդի ամառանոցների 7-րդ փողոցում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե պարսպին:
Ըստ shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել կոտրված բետոնե էլեկտրասյունը նորով փոխարինելուն և էլեկտրամատակարարումը վերականգնելուն: Պարզվել է վարորդի ինքնությունը, նա եղել է սթափ: