ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25
26
27
28
29
30

Թրյուդոն ասել է, որ Կանադա գալու դեպքում, Նեթանյահուն կձերբակալվի

0

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության օրդերի արձակումից հետո, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իրենք կկատարեն դատարանի որոշումը: Այս մասին գրում է torontosun.com-ը:

«Մենք Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամներից ենք, մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և ենթարկվելու ենք միջազգային դատարանների բոլոր կանոնակարգերին և որոշումներին», - մամուլի ասուլիսում նշել է Ջասթին Թրյուդոն։

Հիշեցնենք, որ երեկ Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդերների արձակումն ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը վրդովեցուցիչ է որակել: 

«Սա վրդովեցուցիչ է: Թույլ տվեք նորից պարզաբանել. ինչ էլ որ ենթադրի ՄՔԴ-ն, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հավասարություն չկա, բացարձակապես չկա: Մենք միշտ աջակցելու ենք Իսրայելին՝ նրա անվտանգությանը սպառնացող վտանգների դեպքում»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:

Մինչդեռ ինքը՝ Նեթանյահուն, ասել էր, որ որոշումը պայմանավորված է «հակահրեական ատելությամբ»:

«Ոչ մի կատաղի հակաիսրայելական որոշում չի խանգարի մեզ, հատկապես ինձ՝ շարունակելու պաշտպանել մեր երկիրն անհրաժեշտ միջոցներով», - ասել է Նեթանյահուն:

ՄՔԴ-ի դատավորները հինգշաբթի ձերբակալության օրդեր են արձակել Նեթանյահուի և Գալանտի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իբրահիմ ալ-Մասրիի նկատմամբ՝ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքներով։

Իսրայելը մեղադրվում է Գազայում սկսած ռազմական արշավի ժամանակ անհամաչափ թվով խաղաղ բնակիչների մահվան համար, որը հանգեցրել է անկլավում հումանիտար աղետի: