ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024

Արմավիրում թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

0

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Մրգաշատ գյուղի 52-ամյա բնակչի վերաբերյալ էր։ Տեղեկության համաձայն՝ տնամերձ հողամասի տաղավարում մրգաշատցին թմրանյութ է պահում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տաղավարում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփանման զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 70 գրամ։

52-ամյա տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը անձնական օգտագործման համար կանեփից պատրաստված թմրանյութ է։

Նոյեմբերի 13-ին Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Շահումյան գյուղի 54-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրանյութ է պահում։

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Վաղարշապատի համայնքային ոստիկանների հետ այցելել են տղամարդու տուն։ Շահումյանցին խոստովանել է, որ ունի մարիխուանայի նմանվող զանգված և պատրաստ է ներկայացնել։

Նույն օրը Արմավիրի քրեական հետախույզները նմանատիպ մի տեղեկություն էլ ստացել են Էջմիածնի 50-ամյա բնակչի վերաբերյալ։

Վաղարշապատի համայնքային ոստիկանների և քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ ունի չորացված զանգված, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել է 15 կգ 360 գրամ կանեփանաման չոր զանգված։ Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մաիխուանա է, պատրաստել է անձնական օգտագործման համար։

Նոյեմբերի 14-ին մի տեղեկություն էլ ստացվել է Զարթոնք գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ նա պահում է թմրանյութ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է զննություն։ Հիշյալ անձի բնակության հասցեում հայտնաբերվել է 104 գրամ կանեփանման զանգված ։ Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական օգտագործման համար։

Նույնաբնույթ տեղեկություն էր ստացվել նաև Զարթոնք գյուղի 59-ամյա բնակչի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա տանը հայտնաբերվել է 42 գրամ  կանեփանման զանգված։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքերը պարզվում են։