ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30

Անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող և անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ

0

Կառավարության որոշմամբ կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը:

Հիմնավորման համաձայն՝ զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300,000 դրամ, որը տրամադրվում է մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Սեպտեմբերի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է նոյեմբերի 1-ից:

Որոշմամբ երկու ամսով երկարացվելու է աջակցության վճարման ժամկետը, որի ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 13,800 հազար դրամ: