ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Բրազիլացի հաղորդավարուհին Ջո Բայդենին անվանել է «Բեն Լադեն»

0

Բրազիլացի հաղորդավարուհին, մեկնաբանելով Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվանել է «Բեն Լադեն»: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Պաշտոնական լուսանկարների շարք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ապա ձեռքսեղմում ԱՄՆ նախագահ Բեն Լադենի հետ»,- ասել է հաղորդավարուհի, լրագրող Անա Մարիա Բրագան, որին արագ ուղղել է գործընկերը: Նրանք միասին ծիծաղել են՝ բողոքելով աշխատանքային բարդություններից:

G20-ի առաջնորդների գագաթնաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 18-19-ը Ռիո դե Ժանեյրոյում։ G20-ի երկրների ղեկավարները Ռիո դե Ժանեյրոյում կայացած հանդիպման արդյունքներով հռչակագիր են ընդունել։