«Կայացված դատական ակտն ընդհանրապես չունի անհրաժեշտ փաստարկներն ու հիմնավորվածությունը, գնահատված չէ իրավիճակի կոնտեքստը»
0
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ այսօր շարունակվել է Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Պաշտպան Արամ Վարդևանյան անհիմն է համարել ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։ Սույն քրեական գործը,