ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՄԱԿ-ի ԳՎ-ն բանաձև է ընդունել ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասին

0

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից ներկայացված ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության մասին բանաձևի նախագիծը։ Հայաստանի անունը չի նշվում:

«Այս տարվա նոյեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ բանաձև է ընդունվել»,- հայտնում է ՀԱՊԿ կայքը։

Նշվել է, որ «ՀԱՊԿ-ը զգալի ներդրում ունի իր խաղաղապահ ներուժի և տարածաշրջանային անվտանգության ու կայունության համակարգի ամրապնդման, ահաբեկչության և կազմակերպված անդրազգային հանցագործության դեմ պայքարում, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, բնական և մարդկային աղետների հետևանքների վերացման գործում, ինչը նպաստում է ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների իրականացմանը»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար»։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել էր, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ կապված բոլոր ռիսկերը։