Պաշտոնանկ արված մարդկանց մեջ «նախկին» չկա, այդ բառը մի աղավաղեք. Աշոտյան
Այդ «գյոզալական» բառը մի օգտագործեք նրանց հանդեպ, իրենք ինչ նախկին. Այս մասին պաշտոնից այսօր ազատվածների մասին դատականի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նախկին են այն մարդիկ, ովքեր իրենց բոլոր սխալներով հանդերձ պետություն են շենացրել, Արցախ են պահել ու Հայաստան են ուժեղացրել, բանակ են ստեղծել։ Պաշտոնանկ արված մարդկանց մեջ «նախկին» չկա, այդ բառը մի աղավաղեք»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը՝ համակցված գրավով։