ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան

0

Այդ պաշտոնանկություններն ավելի շատ դիտարկում եմ նախընտրական տրամաբանությոնների ներքո, նույնիսկ հերթական ընտրությունները սարերի ետևում չեն և իշխանությունը փորձում է նոր դեմքով հանդես գալ:

Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով պաշտոնանկություններին:

«Որոշակիորեն փորձում է փաթեթավորել բոլոր այն խնդիրները որոնք տարիների ընթացքում կուտակվել են և փորձում է հանդես գալ նոր դեմքով»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ նոր դեմքը սափրված Փաշինյա՞նն է, նա արձագանքեց. «Խորհրդանշական առումով այդ սափրման գործընթացը ևս ընդհանուր արարի մի մասն է և դա պատահական համընկնում չէ: Հնարավոր է, որ իմիջային առումով նրան խորհուրդներ են տվել: Ինչ վերաբերում է ուժային բլոկին կամ արդարադատության համակարգին, այս իշխանությունը 2018-ից ի վեր բազմաթիվ խոստումներ է տվել՝ ասֆալտին տապալելուց սկսած՝ տարբեր մարդկանց անազատության ուղարկելու: Սրան հակառակ, հանրությունն այլ բանի է ականատես եղել և հիմա բնականաբար մեղքը տարբեր անձանց կամ համակարգերի գրպանը գցելու անհրաժեշտություն է առաջացել»:

Պատգամավորն ընդգծեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի համար մարդկային մոտեցումները որևէ արժեք չունեն, անկախ նրանից, թե այդ պաշտոնյաներից ով ինչ ծառայություն է մատուցել և որքանով է հանցակից եղել իր հետ տարբեր գործողություններում, այսօր նրան պետք չեն և նրանց փոխարեն վաղը կգան այլ դեմքեր:

«Կանցնի որոշակի ժամանակ, նրանք պետք չեն լինի, նույն վերաբերմունքը կլինի նրանց նկատմամբ: Ուզում եմ ասել՝ այն մարդիկ, ովքեր այս օրերին պաշտոնից կզրկվեն, դա նրանց որևէ ձևով պատասխանատվությունից չի հեռացնում, որովհետև այն, ինչում նրանք թաթախված են եղել, յուրաքանչյուրն իր մասով, հետագայում ինչ-որ փուլում իրավական պատասխանատվության կամ գնահատականի մի կետի է գալու հասնի»,- ասաց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատման դիմումներ արդեն իսկ գրել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը: