Ֆրանսիայի հավաքականը հաղթել է Իտալիայի ընտրանուն, Անգլիան՝ Իռլանդիային, Նորվեգիան՝ Ղազախստանին. այլ արդյունքներ
Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 2-րդ խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։
Տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիան հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ։
«Եռագույնների» կազմում դուբլ ձևակերպեց Ադրիեն Ռաբյոն, իսկ Լուկա Դինի տուգանայինից գոլը ի վերջո գրանցվեց Իտալիայի հավաքկանի դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյի անվան դիմաց։
«Սկուադրա աձուրայի» միակ գնդակը հեղինակեց Անդրեա Կամբիասոն։
Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Իռլանդիայի թիմին 5-0 հաշվով։
51-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Սքալսը հեռացվեց խաղադաշտից, որից հետո 5 րոպեում տանտերերը երեք գնդակ ուղարկեցին իռլանդացիների դարպասը․ աչքի ընկան Քեյնը, Գորդոնը, Գալագերը։ 75-րդ րոպեին 4-րդ գոլը խփեց արդեն Բոուենը, իսկ քիչ անց Հարվուդ-Բելիսն իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ։ Նշենք, որ Բոուենը ևս առաջին գոլը խփեց հավաքականի կազմում։
Զուգահեռաբար ընթացող խաղում Հունաստանի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի թիմին։
Անգլիան ու Հունաստանը 15-ական միավոր են վաստակել, սակայն բրիտանացիները լրացուցիչ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցրեցին և վերադարձան A Լիգա։ Հույները փլեյ-օֆֆում կվիճարկեն ուղեգիրը, իսկ Ֆինլանդիայի հավաքականը, ոչ մի միավոր չվաստակելով, հաջորդ խաղարկությունում հանդես կգա C Լիգայում։
Նովեգիան տանը ջախջախեց Ղազախստանի ընտրանուն (5:0): Նորվեգացիների կազմում հեթ-տրիկ գրանցեց առաջատար Էլինգ Հոլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ալեքսանդր Սորլոթը և Անտոնիո Նուսան։
Այս հաղթանակից հետո Նորվեգիան վաստակած միավորների քանակը հասցրեց 13-ի և խմբի առաջին տեղով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։
Զուգահեռաբար ընթացող խաղում Ավստրիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ և կորցրեց խմբից առաջին հորիզոնականով դուրս գալու հնարավորությունը (1:1)։ Ավստրիացիներից հաշիվը բացեց Ռոմանո Շմիդը, իսկ սլովենացիներից պատասխանեց Գնեզդա Չերինը։