Մարին Լը Պենը ոչ լեգետիմ կհամարի հաջորդ նախագահին, եթե ինքը չմասնակցի ընտրություններին
Ֆրանսիայի խորհրդարանի աջակողմյան «Ազգային միավորում» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը հայտարարել է, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել ընտրություններին, պետության հաջորդ նախագահը կարող է լինել ոչ լեգիտիմ: Քաղաքական գործչի խոսքերը փոխանցում է Journal du Dimanche թերթը։
Լե Պենի կարծիքով՝ Ֆրանսիայի բնակչությունը պարզապես չի վստահի նախագահին, որը թույլ չի տվել մրցակից ունենալ ընտրություններին: Քաղաքական գործիչը նաև նշել է, որ Ֆրանսիայում մինչ օրս ինքն ունի բազմաթիվ հակառակորդներ: