2025 թվականի սկզբից հանրապետականները վերահսկելու են Սպիտակ տունն ու Կոնգրեսը. «Ամերիկայի ձայնը»
Հանրապետականները պատրաստվում են ամբողջովին իրենց ձեռքը վերցնել ԱՄՆ գործադիր ու օրենսդիր իշխանությունները՝ գալիք տարվա հունվարի երրորդ շաբաթից, երբ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կզբաղեցնի Սպիտակ տունը, իսկ կուսակցության պատգամավորները կբազմեն Սենատում ու Ներկայացուցիչների տանը։