Թրամփի հաղթանակն ինձ համար կարևոր էր նաև այլ դիտանկյունից. Արմեն Աշոտյան
ԱՄՆ նորընտիր նախագահի հետ աշխարհի տարբեր մասերում տարբեր հույսեր են կապում։ Ակնհայտ է, որ այդ բոլոր սպասումները Թրամփի ընտրությունն արդարացնել չի կարող։ Հաճախ խոսվում է գեոպոլիտիկ լարվածության թուլացման հնարավորության մասին՝ նկատի ունենալով ուկրաինական պատերազմը։ Անշուշտ, այդ գլոբալ պայքարի թուլացումը որոշակի պատուհան կբացի նաև մեր տարածաշրջանում, որից օգուտով դուրս գալու համար կպահանջվի այս ռեժիմի օրոք անհնարին հմուտ դիվանագիտական խաղ։