Երևանում բախվել են «Toyota»-ն, «BMW»-ն ու «Nissan»-ը. կա տուժած
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում բախվել են «Toyota», «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։