ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ձեր արածն ի՞նչ է, վերելակը կանչեք՝ չի գա. Կոնջորյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

0

Դուք ասում եք՝ ինչի՞ եք մեր մասին խոսում, մենք անցյալ ենք, դուք հիմա խոսեք ապագայից, բայց պրոբլեմն այն է, որ դուք ոչ միայն այսօրվա ընդդիմությունն եք, դուք անցյալի իշխանությունն եք։ Այս մասին ԱԺ ամբիոնից դիմելով ընդդիմությանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Հնարավոր չէ ձեր մասին չխոսել, որովհետև դա կնշանակի գնալ և կրկնել նույն սխալները, մանավանդ, երբ որ մենք տեսնում ենք, որ դուք տարատեսակ մեթոդներով փորձում եք Հայաստանում իշխանություն զավթել։ Սա է ձեր պրոբլեմը ու ձեր և հանրության միջև առաջացած այդ անդունդն արդեն շատ մեծ է»,- ասաց Կոնջորյանը:

Նա նշեց՝ ընդդիմությունը գալիս, խոսում է իշխանության ռեյտինգից, բայց իրենց մասին հանրային արձագանքները չի տեսնում:

«Խորհրդարանական ընդիմության ռեյտինգը շրիշակից իջել է ներքև, հասկանու՞մ եք, դուք ձեր ռեյտինգին նայե՞լ եք։ Դա գիտե՞ք՝ ինչից է։ Ասում եք՝ պաշտոններ ենք զավթում, ո՞ր պաշտոններն ենք զավթել։ Ազգային ժողովում ընդդիմությանը իրավունքով վերապահված պաշտոնները թափուր եք թողել ու գնացել եք»,- ասաց նա:

Քպ-ականը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է ընդդիմությունը գործից փախել, ինչի՞ չի կատարում իրեն վերապահված պարտականությունները։

«Այդ Ազգային ժողովի փոխխոսնակի գործը և հանձնաժողովի նախագահի գործը, դրանք իրավունք լինելուց առաջ, պարտականություններ են։ Դուք դրանից փախել եք, որովհետև գալու եք ու էլի ապացուցելու եք ձեր ապիկարությունը։ Նախորդիվ տեսել ենք, որ հանձնաժողովի նախագահներ ունեիք, նորմալ նիստ չէին հրավիրում, նորմալ իրենց գործառույթները չէին իրականացնում։

Հիմա ես ենթադրում եմ, որ ձեզանից ամեն մեկն ասում է. «Հա, դե գնալու ենք, մեկ է էլի տապալվենք, խայտառակ լինենք, ավելի լավ է չվերցնենք, հետո կգնանք, կասենք՝ զավթել են», որովհետև այդպես ավելի կոմֆորտ կզգաք, այստեղ մի հատ սուր ելույթ կունենաք, երեկոյան կգնաք տուն, կնստեք, կասեք՝ այս ինչ լավ է, ես այսօր կատարեցի իմ նվիրյալ պարտականությունը հայրենիքի առջև։ Բայց ախր ձեր արածն ի՞նչ է։ Լիֆտը կանչեք, չի գա»,- շեշտեց նա: