Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ քաղաքացիները չեն կարողանում մեկնել մարզեր
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն մոտ մեկուկես ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում դեռ ավտոկայանից մարզեր մեկնող մեծ թվով քաղաքացիներ չեն կարողանում մեկնել։
Պատճառը տեսչական մարմնի կողմից գծերի ստուգումն է եղել․ հայտնաբերվել են խախտումներ։ Այս պահին ժամանել են մեծ թվով ոստիկանական ուժեր, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներ։