ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՀՀ քաղաքացիները Ղազախստան կկարողանան մուտք գործել նաև նույնականացման քարտերով. համաձայնագիրը խորհրդարանում է

0

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը Ազգային ժողովի վավերացմանը ներկայացրեց «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելության և գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում։

Նրա խոսքով՝ փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի և Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու կարգը: 

«Համաձայնագրով փոփոխություն է կատարվել վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ավելացել է նույնականացման քարտը, Ղազախստանի քաղաքացիների համար՝ անձը հաստատող վկայականը։

Երկու պետությունների քաղաքացիները, անկախ բնակության վայրից, իրավունք ունեն մուտք գործել, դուրս գալ և տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից, վավերական ճամփորդական փաստաթղթերից մեկի հիման վրա»,- ասաց Սաֆարյանը։

Փոխնախարարը նշեց, որ համաձայնագիրը չի սահմանափակում կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցները, որոնց ներկայությունն իրենց պետության տարածքում ցանկալի չէ: