Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, վթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։
Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն օգնություն է ցուցաբերում։
Մոպեդավարն, ով ազգությամբ հնդիկ է, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։ Պարզում են «Mercedes»-ի վարորդի և մոպեդավարի ինքնությունը։