Անցած տարի՝ 2022թ.-ի համեմատ շմոլ գազից թունավորման դեպքերը նվազել են
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է շմոլ գազի թունավորման վերջին տարիների դեպքերը:
Ըստ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցված վիճակագրության՝ հանրապետությունում շմոլ գազի թունավորումների դեպքերից վերջին 3 տարում գրանցվել է 10 մահվան դեպք։
2022 թ. գրանցվել է շմոլ գազից թունավորման 294 դեպք, մահացել է՝ 7, տուժել` 633 քաղաքացի: 2023 թ.-ին գրանցվել է ընդհանուր 286 դեպք, մահացել է 1, տուժել` 643 քաղաքացի: Այս տարվա 10 ամսում գրանցվել է 216 դեպք, մահացել է 2, տուժել` 498 քաղաքացի։