Եվրոպայի անհատական առաջնություն. հայ շախմատիստներից առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուել Պետրոսյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
6-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով ունի 5.5 միավոր:
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը, ովքեր ունեն 5 միավոր:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 4.5 միավոր:
7-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին: