Չինաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության կողմնակից. Իսրայելի ուժեղ աջակից. Թրամփը Մարկո Ռուբիոյին առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պաշտոնապես հայտարարել է, որ պետքարտուղարի պաշտոնում առաջադրում է հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոյին, որ Սենատրի արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովների ավագ անդամ է: Այս մասին գրում է reuters.com-ը:
«Նա կլինի մեր ազգի շահերն ուժեղ առաջ տանողը, մեր դաշնակիցների իսկական ընկերը և անվախ մարտիկ, որը երբեք չի ընկրկի մեր հակառակորդների առաջ», - ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
53-ամյա Ռուբիոն Չինաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության կողմնակից է, Կուբայի կոմուսնիտական կառավարության քննադատ և Իսրայելի ուժեղ աջակից: