ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Երևանը և Բաքուն դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը. Ալիևի օգնական

0

Բաքուն և Երևանը դեկտեմբերին կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ:

Դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,- ասել է  նա։

Հաջիևի խոսքով՝ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր կան։

«Քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով: Որովհետև հայկական կողմը ժամանակին չարձագանքեց մեր առաջարկներին՝ կապված խաղաղության պայմանագրի տեքստի հետ։ Այս համատեքստում մենք զգում ենք հետաձգված գործընթաց: Վստահաբար, դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»,- հավելել է Հաջիևը։

Հաջիևն անդրադարձել է նաև Ալիև-Փաշինյան հանդիպմանը. «Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական ազդակներ ստեղծեց բանակցությունների շարունակման համար»: