Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դրա վրա. Մեհդի Սոբհանի
Հայ-իրանական գործակցությունը դարավոր բարեկամության մասին է, ապագան ևս հստակ է, Կապանում նախօրեին հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա շեշտել է՝ որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ երկու երկրների հարաբերությունների վրա, հաղորդում է Հանրային ՀԸ-ը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը՝ Մեհդի Սոբհանին ասել է՝ Թեհրանը դեմ է ցանկացած բանի։
«Մենք չենք ցանկանում այդ բառն օգտագործել: Համաձայն ենք հաղորդակցությունների բացմանն այն դեպքում, երբ դա տեղի կունենա Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա: Բացի այդ, մենք դեմ ենք ցանկացած բանի, որն ունի միջանցքային տրամաբանություն: Մենք դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության», - նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի սահմանը բարեկամության սահման է: