Հայտնի է դարձել, թե Ռոդրին քանի միավորով է հաղթել Վինիսիուսին «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ
«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին 41 միավորով շրջանցել է Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին 2024 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։
Հաղորդվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը վաստակել է 1,170 միավոր, իսկ բրազիլացի հարձակվողը՝ 1,129:
Հիշեցնենք, որ Ռոդրին 64 տարի անց առաջին իսպանացի ֆուտբոլիստն է, որը արժանացել է այս մրցանակին․ վերջին անգամ իսպանացիներից այս մրցանակը ստացել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը՝ 1960 թվականին։