Լոնդոնի հայ համայնքը հուզված սպասում է «Չելսի»-«Նոա» խաղին. ՈւԵՖԱ-ի լրագրող
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի լրագրող Ջո Թերին «Սթեմֆորդ Բրիջի» ճանապարհին այցելել է հայկական սրճարան, որտեղ ճաշել է և իր համար մի քանի հետաքրքիր բացահայտումներ արել՝ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրի «Չելսի»-«Նոա» հանդիպման վերաբերյալ։
«Շեղվեցի դեպի մարզադաշտ և գնացի Քենսինգթոնի այս հրաշալի հայկական «Ջեյքոբս» սրճարան նախախաղային ճաշի։ Սեփականատերերը, որոնց տեսնում եք լուսանկարում, պատմել են, թե որքան հուզված է Լոնդոնի հայկական սփյուռքը այս խաղով։ Ասում են, որ հանդիպմանը պատրաստվում է ներկա գտնվել անգամ իրենց տեղի քահանան»,- գրել է ՈւԵՖԱ-ի լրագրողը։
Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Չելսի» «Սթեմֆորդ Բրիջում» կհյուրընկալի Հայաստանի փոխչեմպիոն «Նոային»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին՝ 00։00-ին։