Կոտայքում բախվել են բետոնախառնիչն ու «KamAZ»-ը. կան տուժածներ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում՝ «Խնոցի» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «KamAZ» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի բետոնախառնիչը:
Բախման հետևանքով «KamAZ»-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ բախվելով գազատար խողովակների հենասյուներին, կոտրելով դրանցից մի քանիսը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: