ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՌԴ-ն պատրաստ է լսել Արևմուտքի գաղափարներն Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ․ Լավրով

0

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Արևմուտքից եկող գաղափարները Ուկրաինայի հարցով, եթե դրանք լինեն հստակ և ողջամիտ։ Լավրովի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եթե կլինեն հստակ և ողջամիտ գաղափարներ, մենք պատրաստ ենք լսել դրանք։ Մինչ այժմ Բրյուսելից և Եվրոպայի այլ մայրաքաղաքներից լսում ենք միայն «Զելենսկու բանաձևի» մասին հայտարարություններ, որը, ըստ էության, մեզ տանում է փակուղի»,- նշել է Լավրովը։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահ լինելն ազդեցություն կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության վրա, Լավրովն ասել է, որ չի կարող կանխատեսումներ անել այս հարցի շուրջ։