ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. նրանց մեղադրանք է ներկայացվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 11 միլիոն դրամի տուգանք: Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։