ՀՖՖ-ն հաջողություն է մաղթել «Նոա»-ին «Չելսի»-ի դեմ խաղում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անդրադարձել է ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի՝ «Չելսի»-«Նոա» խաղին՝ հաջողություն մաղթելով հայկական թիմին:
«ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթում հայկական ակումբին այս կարևորագույն խաղում»,- ասվում է ՀՖՖ տարածած հաղորդագրության մեջ: