ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Թուրք-հունական հարաբերություններում դրական դինամիկա կա. Ֆիդան

0

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 8-ին կհանդիպի Հունաստանի արտգործնախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։ Նախքան հանդիպումը Ֆիդանը հարցազրույց է տվել հունական «Ta Nea» թերթին։ Ֆիդանը մատնանշել է, որ շուրջ 2 տարի է, ինչ թուրք-հունական հարաբերություններում դրական դինամիկա կա։ Երկու երկրները զարգացնում են առևտրային հարաբերությունները։

«Մենք էլ ավելի ենք ամրապնդում մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը։ Մեր նպատակն է ձևավորել այս աշխարհագրության ապագան, որը մենք կիսում ենք՝ փոխադարձ բարի կամքի վրա հիմնված ընդհանուր տեսլականով»,-հայտնել է Ֆիդանը։

Ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում լավատես լինելու բազմաթիվ պատճառներ կան, Ֆիդանը նշել է, որ ինքը այլ ճանապարհ չի տեսնում, քան երկխոսությունն ու համագործակցությունը՝  հանուն ապագա սերունդների ու անվտանգության ու բարգավաճման։

«Եթե բովանդակալից երկխոսության արդյունքում չկարողանանք հասնել համապարփակ լուծումների, ապա ամբողջական մոտեցմամբ կգնանք դեպի միջազգային իրավասություն։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է վերացնել վերապահումներն ու խոչընդոտները և առաջին հերթին ձերբազատվել մոլորություններից»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։

Ֆիդանը նաև հավելել է, որ դրա իրականացման համար անհրաժեշտ է վերացնել վերապահումներն ու խոչընդոտները և առաջին հերթին ձերբազատվել մոլորություններից։

Նրա խոսքով՝ ինքնիշխան իրավահավասարությունը, փոխադարձ հարգանքը և կառուցողական երկխոսությունը շատ կարևոր են Թուրքիայի համար, ինչպես յուրաքանչյուր երկրի համար, և պնդել, թե միջերկրածովյան աշխարհագրությունը եղել է այն տարածաշրջանը, որն ականատես է եղել պատմության ընթացքում ամենաշատ մարդկային փոխգործակցությանը։