Ի՞նչ է նշանակելու Թրամփի երկրորդ նախագահությունը Հայաստանի ու Հարավային Կովկասի համար
Թրամփի նախագահության նոր ժամկետի մասին խոսելիս՝ Հայաստանում շատերը հիշում են 44-օրյա պատերազմի օրերին նրա հայտարարությունը, թե կօգնի հայերին։ 2020թ. հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել էր. «Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են, և մենք կօգնենք նրանց»: