Ղազախստանն ու Բելառուսը կարողացան ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որ ռուսներն Արցախում որևէ գործողություն չանեն. Սամվել Բաբայան
Ղազախստանն ու Բելառուսը կարողացան ճնշում գործադրել ՌԴ-ի վրա, որ ռուսներն Արցախում որևէ գործողություն չանեն:
Այս մասին A1plus-ին տված հարցազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
«Ռուսաստանը կախվածություն ունի Բելառուսից, Ղազախստանից, Կենտրոնական Ասիայի շուկայից: Ղազախստանն ու Բելառուսը ճնշել են, որ ռուսը չօգնի մեզ: Ճնշել են, որ չխոչընդոտի՝ Ադրբեջանն իր ցանկություններն իրականացնի:
20 միլիարդ Ադրբեջանը գումար է ներդրել Կենտրոնական Ասիայում, նույնը՝ Ղազախստանում, 2 միլիարդ էլ Բելառուսին է տվել: Դրա համար էլ պետք է օգնեին Ադրբեջանին: Բացի դրանից Ադրբեջանը մեծ ներդրումներ ունի արած ռուսական շուկայում»,- ասել է Բաբայանը: