ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպանը ջնջել է սոցցանցերում Թրամփի մասին բացասական հրապարակումները
ԱՄՆ-ում Ավստրալիայի դեսպան Քևին Ռադը ջնջել է սոցցանցերում և իր կայքում արված նախկին հրապարակումները, որտեղ նա քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել են Ռադի գրասենյակից, գրում է rbc.ru-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ գրառումները հեռացվել են՝ հարգելով ԱՄՆ նախագահի պաշտոնը: «Դա արվել է, որպեսզի բացառվի սխալ մեկնաբանման հնարավորությունը և չընկալվի որպես Ավստրալիայի կառավարության տեսակետները»,-նշվում է հայտարարության մեջ:
Այժմ դեսպանն ակնկալում է, որ ԱՄՆ-ի և Ավստրալիայի համագործակցությունը ավելի կամրապնդվի: Այս տարի գարնանը Թրամփն անդրադարձել էր Ռադի որոշ մեկնաբանություններին: «Ես լսել եմ, որ նա ամենախելացին չէ, բայց նրա մասին շատ բան չգիտեմ: Եթե նա թշնամաբար է տրամադրված, ապա երկար չի մնա այստեղ»,- ասել էր Թրամփը:
Նախագահի ընտրություններից հետո Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը պնդել է, որ Ռադը մնա իր պաշտոնում, թեև ավելի վաղ դեսպանը խիստ քննադատել էր Թրամփին՝ նրան անվանելով «պատմության մեջ ամենակործանարար նախագահ » և «Արեւմուտքի դավաճանը»:
Այժմ Ռադն այլ գրառումներ է անում: Նա շնորհավորել Է Թրամփին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ նշելով, որ Ավստրալիային և ԱՄՆ-ին կապում են «իսկական և ամուր բարեկամության» խորը կապերը: