Օրենսդրական առաջարկով Կառավարությունը յուրաքանչյուր տարի Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու լիազորություն կունենա
0
««Սեւանա լճի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Կառավարությանը տալ լիազորություն՝ յուրաքանչյուր տարի սահմանելու Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները եւ ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Օրենսդրական նախաձեռնությունը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ