Նամակներ եմ գրել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվում գտնվող հայերի մասին․ Մանե Թանդիլյան
Նամակներ եմ գրել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով Բաքվի բանտերում առնվազն 23 մեր հայրենակիցների առկայության մասին, գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Մինչ աշխարհը հավաքվում է գլոբալ հրատապ մարտահրավերներին դիմակայելու համար, Ադրբեջանը շարունակում է անտեսել մարդու հիմնարար իրավունքները և մարդասիրական սկզբունքները:
Հորդորել եմ դեսպաններին՝ իրենց երկրների կողմից գործադրել դիվանագիտական ազդեցությունը՝ այս անարդարացիորեն կալանավորված մարդկանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման համար»,- գրել է Թանդիլյանը։