ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Կառավարությունում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են կառավարությունից։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղaկան ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ ամենամեծն է: Ներկայացված փաթեթով առաջարկվում են լուծումներ քաղաքի արտաքին տեսքի վերականգնման, ինքնակամ շինարարության կանխարգելման, դրա հետևանքների վերացման, առևտրի և ծառայությունների բնագավառում փոփոխությունների, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների առավել արդյունավետ իրականացման, վարչական իրավախախտումները կանխարգելելու, դրանց հետևանքներն արդյունավետ վերացնելու, համայնքի տարածքում համակեցության կանոնների ապահովման, տրանսպորտային խնդիրների լուծման վերաբերյալ: 

Քննարկում է ծավալվել ներկայացված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող լուծումների վերաբերյալ:  

Վարչապետն առաջարկել է ներկայացված դիտարկումների հիման վրա շարունակել աշխատանքները նախագծերի լավարկման ուղղությամբ: