Եվրոպական երկրներն անհրաժեշտ է աշխատեն հանուն ավելի միասնական, ուժեղ և ինքնիշխան Եվրոպայի՝ Թրամփի հաղթանակից հետո․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել եվրոպական երկրներին աշխատել հանուն ավելի միասնական, ուժեղ և ինքնիշխան Եվրոպայի՝ Թրամփի հաղթանակից հետո.
«Այս նոր համատեքստում մենք աշխատելու ենք ավելի միասնական, ավելի ուժեղ և ինքնիշխան Եվրոպայի համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ աշխատելով և պաշտպանելով մեր շահերն ու արժեքները»,- գրել է ֆրանսիայի նախագահը X սոցիալական ցանցում։