ru24.pro
World News in Armenian
Ноябрь
2024
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը նորից կվարեն իրենց փոդքասթը․ դատարանը վերացրեց սահմանափակումը

0

Դատարանն այսօր վերացրել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի` «Իմնեմնիմի» փոդքասթը վարելու արգելքը: 7 ամիս դադարից հետո նրանք կվերադառնան եթեր։

«Այս ամիսներին դատարանի կայացրած որոշումները համենայնդեպս ծառայել են իր նպատակին։ Այսնինքն՝ կանխել հնարավոր բառամթերքի և խոսքի այն դրսևորումները, որոնք մեղսագրվում էին անձանց։ Ինչ վերաբերում է բառամթերքի շարունակությանը, ապա, այո, այդ սահմանափակումները մնալու են և մինչև դատավարության ավարտը դատարանը  թույլ չի տալու օգտագործել ոչ նորմատիվային լեքսիկոն։ Հաղորդաշարի վարման հետ կապված՝ դատարանը գտնում է, որ թույլատրելի է հաղորդաշարը վարել»,- ասաց  դատավոր Արման Հովհաննիսյանը։

Դատական նիստը հետաձգվեց։