Բարերար Կարեն Վարդանյանը 119 մլն դրամ աջակցություն է տրամադրել ռազմամարզական 2 վարժարաններին
Ռազմական ոլորտի ապագա մասնագետները մարզվելու լայն հնարավորություններ կունենան: «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանն ու «Արամ Մանուկյան»-ի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարանը համալրվել են ժամանակակից մարզագույքով, նորոգվել են մարզադահլիճները, անցկացվել է ջեռուցման համակարգ: